Սա արդեն ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ համաձայնագրի խախտում է, այլ նոր ստատուս քվո ամրագրելու սկիզբ

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեւյսբուքյան իր էջում գրել է․ Սա արդեն ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ համաձայնագրի խախտում է, այլ նոր ստատուս քվո ամրագրելու սկիզբ։ Ռուս խաղաղապահներն այսօրվանից Լաչինի միջանցքում անելիք չունեն։ Այս դիրքերը գրավելով ադրբեջանցիներն ամբողջությամբ վերահսկում են Լաչինի բոլոր կոմունիկացիաները։ Լաչինի միջանցքի որևէ հատվածում անցակետի տեղադրումը նույնիսկ այսուհետ կորցնում է իր հրատապությունն … Читать далее

Ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա. ֆրանսիացի պաշտոնյայի այցը Լաչինի սկիզբ

Լաչինի` արդեն գրեթե 110 օր փակ միջանցքի ճանապարհին Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը տեսաուղերձ ձայնագրեց միջազգային հանրության համար: Ֆրանսիական պատվիրակությունը Հայաստանի հարավում է, առաջինը այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Տեղ համայնք՝ իրավիճակին ծանոթանալու: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆրանսիացի գործընկերոջը մանրամասն ներկայացնում է ստեղծված իրավիճակը, ցույց տալիս սահմանը, որից այն կողմ այս պահին չեն թույլատրում … Читать далее

Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ «Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ՆԳ նախարարությունն իրազեկում … Читать далее

Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արեւելք, եւ իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ: Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր … Читать далее

Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ` դառնալով փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում` 166 կգ: Երկամարտի 306 կգ արդյունքով Մովսիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Մինչ այս աշխարհի … Читать далее

Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի, ԵՄ-ի այս ուղերձը վկայում է, որ ռազմական հարձակման հավանականությունը մեծ է

«Եթե ԵՄ-ն Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին խոսում է «եթե»-ով, ապա ռազմական հարձակման հավանականությունը մեծ է, չնայած նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը այստեղ է՝ զսպելու ադրբեջանական ագրեսիան»։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարություններին՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների և ԵՄ առաքելության աշխատանքի հետ: Վերջինս, … Читать далее

«Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ». Կարեն Գիլոյանը՝ Էրիկ Իսրայելյանի մասին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն ինչ արել է՝ բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Էրիկ Իսրայելյանին հասանելիք պետական վճարներն ապահովելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ արձագանքելով բռնցքամարտիկի գրառմանն այն մասին, թե պետությունից գումար ինքը չի ստացել, իսկ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը … Читать далее

Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ տղամարդը սպանել է կնոջն ու 10 ամսական որդուն

Մարտի 26-ին Ամուրի Շիմանովսկի փողոցի բարձրահարկ շենքում ծանր հանցագործություն է կատարվել: Ըստ ՌԴ Ամուրի մարզի քննչական կոմիտեի տեղեկատվության՝ Ամուրի բնակիչն սպանել է իր կնոջն ու 10 ամսական որդուն: Նախնական վարկածի համաձայն՝ նախ 10 ամսական երեխան է մահացու վնասվածք ստացել, այնուհետև՝ 31-ամյա մայրը: Վերջինս մահացել է հիվանդանոցում դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վիրավորման հետևանքով: Բժշկական փորձաքննությամբ կասկածյալի … Читать далее

Փոխանակ Էրիկ Իսրայելյանն իր ստացած գումարը տա կանխավճար, գնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և Դինամո մարզադահլիճի մոտ «գոնկա» է անում

Փոխանակ Էրիկ Իսրայելյանն իր ստացած գումարը տա կանխավճար, գնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և Դինամո մարզադահլիճի մոտ «գոնկա» է անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական … Читать далее

Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Իր ելույթում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի հետագա ներխուժումը կանգնեցնելու համար։ Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Պետությունների հարգարժան առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ … Читать далее