
«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա հանդիպումներում»,- Հայաստանի հետ խաղից հետո ասել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ստեֆան Կունցը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գերմանացի մարզչի այս խոսքերը բուռն արձագանք են առաջացրել սոցցանցերում։
Անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ հայ երկրպագուները սուլել են Թուրքիայի օրհներգի ժամանակ:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը Թուրքիայի ընտրանին հաղթեց 2։1 հաշվով։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
http://medianews.site/418508/