
15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով կապիտանը երկու ամսով կալանավորվեց
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահ, 2 ամսով կալանավորվել է:
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանից:
Նա նշեց, որ որոշումն անօրինական է եւ իրենք այն բողոքարկելու են:
Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը պատրաստվում է կալանքի տանել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով սպային՝ Եղիշե Հակոբյանին, որը բենզինը լցրել էր և վառարանը վառել, ինչի հետևանքով կացարանում հրդեհ էր բռնկվել:
Նշենք, որ սպան գտնվում էր Մուրացան զինվորական հոսպիտալում: