
Վաշտի հրամանատար Անդրեյ Ավագյանը հունվարի 31-ին կդառնար 33 տարեկան: Արցախյան առաջին պատերազմում զոհված հայրիկից ժառանգել էր հայերանասիրական ոգին ու փոքր տարիքից ձգտում էր զինվորական դառնալ:
«Ուզում էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ես դեմ էի, բայց հոմոզեց: Անդրեյը շատ հայրենասեր էր, իր զինվորներին ասում էր՝ էրեխեքս: Հոգսերն իր համար երկրորդական էին, առաջնահերթը իր գործն էր»,-պատմում է Անդրեյի մայրը՝ Լիրա Ավագյանը:
Անդրեյ Ավագյանը մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին՝ ապրիլի 3-ին կատաղի գրոհ ձեռնարկելով հայկական հենակետ ներխուժած հակառակորդի դեմ: Իր մարտական խնդիրը կապիտանը պատվով է կատարել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ: Առաջնագծից, ցավոք, նա այլևս չվերադարձավ ոչ հայրենի Հադրութ, ոչ էլ ընտանիք:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում:
https://www.facebook.com/watch/?v=590505642448971