
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տարածաշրջանում՝ մասնավորապես Իրանում վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերին։ Եգանյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Տարածաշրջանում պատերազմի դեպքում ամեն բան պետք է արվի` չեզոքություն պահելու համար: Իմ կարծիքն այս պահին այն է, որ եթե ոտքի տակ ընկանք, Սյունիքի վրա հարձակումը «օկ» կլինի, թե Եվրոպայի, թե մյուս հիմնական խաղացողների համար:
Մոտավոր նույն ձևն է պետք պահել, ինչ Վրաստանն արեց 44 օրյա պատերազմի ժամանակ: Աղոթքների մակարդակով յուրաքանչյուրս կարող ենք նախընտրություն ունենալ, վստահ եմ, որ մեծամասամբ Իրանի օգտին են լինելու դրանք, բայց հնարավորինս հեռու պետք է մնանք` չեզոք: Այնպես ինչպես բոլորը հեռու են մնացել մեր դարդերից, բայց աղոթել ու աղոթում են մեզ համար:
«Տարածաշրջանում պատերազմի դեպքում ամեն բան պետք է արվի` չեզոքություն պահելու համար, եթե ոտքի տակ ընկանք, Սյունիքի վրա հարձակումը «օկ» կլինի»․ Զոհրապ Եգանյան