
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Եթե կուսությունդ թողել ես հորդ տանը ու արդարանում ես,որ կամ ծառից ես ընկել,կամ փոքր ժամանակ հարևանի տղայի հետ տուն-տունիկ ես խաղացել,կամ քեզ դաժանաբար խաբել են,կամ․․․;
Ոչ ոք քեզ չի հավատա,եթե նույնիսկ ակամա է եղել;
Փաստը,մնում է փաստ՝դու կույս չես։ Ամեն օր ի հայտ եկող <<փրկիչների>> մասին է նաև։
Ամեն օր քաղաքական նոր հարթակներ են ստեղծվում հրաժարականի պահանջով։
Սովորութի համաձայն քաղաքական առևտուրը սովորական առևտուր են դարձրել՝փողին մունաթ,դու ինձ,ես քեզ։ Տղերք,Հայաստանը փոքր երկիր է և նախկինում ու ներկայում ձեր կերած բողկերի մասին շատերս գիտենք՝կույս մի ձևացեք։
Ձեր հետևից ականջներ են երևում ՝ֆինանսական ու քաղաքական բոսերի ականջները։ Մի խոսքով,զգույշ խոսեք ու գործեք։
«Տղերք, Հայաստանը փոքր երկիր է և նախկինում ու ներկայում ձեր կերած բողկերի մասին շատերս գիտենք՝ կույս մի ձևացեք»․ Լյովա Եղիազարյան