
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.
«Հայաստանն իր պատմության ծանրագույն, ճակատագրական հանգրվանն է ապրում․ հարցերի հարցն է՝ ինչպես ենք առաջ շարժվելու, ի՞նչ ռազմավարություն է որդեգելու հայկական պետականությունը, ի՞նչ ուժերով, ինչպիսի՞ ազգային և համազգային կարողություններով ենք ապահովելու Հայաստանի հարատևությունը։
Ո՞վ/ո՞վքեր են, մեր երկրին պատուհասած արհավիրքներից հետո, Հայաստանի իրական հակառակորդներն ու թշնամիները, բայց որ ավելի կարևոր է՝ մեր երկրի դաշնակիցները, բարեկամները և գործընկերները։
Այդ նոր ռազմավարությունը չի կարող լինել մեկ քաղաքական ուժի, այն պետք է լինի մեկ ժողովրդի ռազմավարություն:
Դրա նպատակային ուղենիշների ներքո պետք է կառուցվի հայկական պետականության արժեքա-բարոյական կոդեքսը, որից պետք է բխի դրա սահմանումը, որն էլ պետք է մի կողմից լինի պետական ողջ օրենսդրական բազային փիլիսոփայական հենքը, մյուս կողմից որևէ իշխանությանն այդ օրենքների շրջանակում պահող հոգևոր-քաղաքացիական ուժը»:
«Հայաստանն իր պատմության ճակատագրական հանգրվանն է ապրում»․ Արման Բաբաջանյան