
Էջմիածնում կրակոցների թիրախը ոստիկանության նախկին աշխատակցի որդի է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանվածը նախկին ոստիկանի որդի է: Նա Էջմիածին քաղաքում մշտապես վարել է 10 777 համարանիշի «Mercedes Benz G500» ավտոմեքենա: Այս պահին իրավապահները փորձում են պարզել կրակողի կամ կրակողների ինքնությունը:

Նախնական տեղեկություններով, կրակողը օրերս մահացած գեներալ Սեյրան Սարոյանի թիկնազորում է աշխատել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել: