
Այսօր Արարատ քաղաքում տեղի է ունեցել մոմավառություն ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այդ մասին տեղեկանում ենք Արարատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», — նշված է համայնքապետարանի հաղորդագրության մեջ:
