
Օգոստոսի 17-ի երեկոյան համացանցում մարդիկ սկսեցին տեղեկություն տարածել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է եղել: Հիշեցնենք, որ Հայաստանում հայտարարված է երկօրյա սուգ՝ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված:
Քաղաքացինը ահազանգել են ոստիկանություն: Ֆեյսբուքյան օգտատեր Նոնա Անդրեասյանը մանրամասներ է հայտնել դեպքից, և նշել, թե ովքեր են եղել կազմակերպիչները: Պարզվում է՝ ռուսներ են եղել, ովքեր, ավելի ուշ հայտնել են, որ տեղյակ չեն եղել արգելքի մասին:
Կոմիտասում հրավառություն՝ ՀՀ-ում հայտարարված սգի ընթացքում. ովքեր են եղել կազմակերպողները