Աջակցություն 44-օրյա պատերազմի մասնակիցներին. ծրագրի ժամկետը երկարաձգվել է

44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորված կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրից նախորդ տարի 7400 քաղաքացի է օգտվել:

Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) — Սոցիալական աջակցությունը ենթադրում է միանվագ դրամական օգնություն 500 հազար դրամի չափով՝ բանկային փոխանցման միջոցով:

Պետբյուջեից ծրագրի իրականացման համար 2021-ին 3.7 մլրդ դրամ է հատկացվել: Սրանով պետությունը փոխհատուցել է հնարավոր բոլոր ծախսերը, որոնք բուժման ընթացքում քաղաքացիները արել են:

Արտակ Հարությունյան — Ելնելով անհրաժեշտությունից, դիմումների թվից, մեր վերլուծությունից՝ Կառավարությունը որոշել է այս տարի երկարաձգել միջոցառման ժամկետները մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը:

Ծրագրից կարող են օգտվել այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժում են ստացել, հաշմանդամության կարգ չունեն և 2021-ին չեն օգտվել այս միջոցառումից:

Արտակ Հարությունյան — Մեր կանխատեսումներով՝ շուրջ 800 շահառու կունենանք պետական բյուջեից: Մի քանի օր առաջ այս նպատակի համար հատկացվել է 408 մլն դրամ:

Ծրագրի ժամկետը երկարաձգելու որոշման մեջ մեծ է շահառուների դերը:

Արտակ Հարությունյան — Ծրագիրը միանշանակ ծառայել ա նպատակին՝ հաշվի առնելով արձագանքը շահառուների, նաև ծրագրից դեռևս չօգտված զինծառայողների արձագանքը:

Ժամկետի երկարաձգմամբ այն զինծառայողները, որոնց փոխհատուցումը հաստատվել էր, բայց եռամսյա ժամկետում չէին ստացել, հնարավորություն կունենան բանկից վերցնելու իրենց գումարները: Դիմելու ընթացակարգը շատ պարզ է. շահառուները օգոստոսի 22-ից նախարարության Միասնական սոցիալական ծառայության կայքէջում կարող են ներկայացնել իրենց տվյալներն ու ստանալ աջակցությունը:

Մանրամասն տեսանյութում

http://medianews.site/365240/

Оставьте комментарий