Քաղաքացիները շարունակում են հարգանքի տուրք մատուցել՝ ի հիշատակ պայթյունի զոհերի

Վաղ առավոտից քաղաքացիները այցելում են «Սուրմալու»-ի տարածք՝ պայթյունի վայրից քիչ հեռու և ծաղիկներ ու խաղալիքներ դնում այնտեղ՝ ի հիշատակ զոհերի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

http://medianews.site/364959/

Оставьте комментарий