ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Լուսանկարի երեխան ողջ է․ նրան շփոթում են զոհված փոքրիկի հետ»․ ծնողները պահանջում են հեռացնել իրենց երեխայի լուսանկարը

Վերջին օրերին համացանցում` տարբեր կայքերում, ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում տարածում են մի երեխայի լուսանկար՝ ներկայացնելով, թե փոքրիկը օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերից է։

Iravaban.net-ին են դիմել մանկահասակ երեխայի ծնողները՝ նշելով, որ տվյալ լուսանկարում իրենց երեխան է, և բալիկը ողջ է, որևէ առնչություն չունի ողբերգական դեպքի հետ։

Նկարի երեխան այժմ 7 տարեկան, իսկ տարածվող նկարն արվել է տարիներ առաջ։

Ծնողները խնդրում և պահանջում են հեռացնել բոլոր էջերից ու կայքերից իրենց երեխայի լուսանկարը։

Ծանուցում․ Նյութում առկա լուսանկարը տրամադրվել է ծնողների կողմից, ովքեր տվել են իրենց համաձայնությունը՝ այն հրապարակելու հայտարարությունը տարածելու համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Լուսանկարի երեխան ողջ է․ նրան շփոթում են զոհված փոքրիկի հետ»․ ծնողները պահանջում են հեռացնել իրենց երեխայի լուսանկարը

Оставьте комментарий