
Օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տեղի ունեցած պայթյունի հետևանքով ունենք փլուզում, այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի ու մի քանի տուժածների մասին, որոնց հանել ենք փլատակների տակից ու տեղափոխել հիվանդանոց:
Այս մասին լրագրողների հետ զրույցում դեպքի վայրից հայտնել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
Նրա հաղորդմամբ՝ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավվել է նաև ծանր տեխնիկա՝ փլատակները մաքրելու և տեղափոխելու համար։
«Շարունակվում է տուժածներին օգնության ցուցաբերումը։ Այս պահի դրությամբ հիվանդանոցներ է տեղափոխվել և բուժօգնության դիմել մոտ 45 տուժած»,- ասաց Արմեն Գասպարյանը:
Ինչ վերաբերվում է պայթյունի պատճառներին՝ Փրկարար ծառայության տնօրենը ասաց՝ հետաքննություն կիրականացվի, հետաքննությունը և նախաքննության մարմինները կտան դրա պատասխանը։
Օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ բարդ.ներգրավվել է ծանր տեխնիկա.Փրկարար ծառայության տնօրեն