
Ինչ վիճակում են գտնվում հայ գ երիները. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գ երիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

«Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ», ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Գ երիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են: Ամատունու խոսքով`հերթական այցերի նպատակն է հետևել գ երիների վիճակին:
https://armbloginfo.ru/ինչ-վիճակում-են-գտնվում-հայ-գ-երիները-կ/