«Ինչու՞ մանդատները վայր չեք դնում, ի՞նչ եք անում այստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, գտե՛ք ձեզ».Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը մեղադրեց Ադրբեջանի հետ զուգորդված աշխատանք տանելու մեջ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը մեղադրեց խորհրդարանական ընդդիմությանը չաշխատելու և աշխատավարձ ստանալու համար.

«Ուզում եմ հարց ուղղել ընդդիմության ներկայացուցիչներին ու նաև այն մարդկանց, որոնք ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ:

Ես ուզում եմ հասկանալ՝ լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ պետության կողմից իրենց վրա ծախսված գումարն արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ են հեղինակել, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալուն: Միջազգային գործընկերների հետ հանդիպումներ ընդհանրապես չկան, ամենահայտնի հանդիպումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին դեմ քվեարկելն էր»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը ընդդիմությանը մեղարդեց նաև Ադրբեջանի հետ զուգորդված աշխատանք տանելու մեջ.

«Հայտարարություն-սադրանք սահմանին, Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպում-միտինգ։ Սրանք զուգադիպություն չեն, սրա պատասխանը պետք է տաք»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հորդորեց ընդդիմությանը վայր դնել մանդատները.

«Ինչու՞ մանդատները վայր չեք դնում: Դրե՛ք մանդատները, եթե այստեղ գործունեությունը չեք ծավալում, ի՞նչ եք անում այստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչո՞ւ են ձեր սպասարկման համար գումարներ դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, գտեք ձեզ»,-ասաց ն ա:

«Ինչու՞ մանդատները վայր չեք դնում, ի՞նչ եք անում այստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, գտե՛ք ձեզ».Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը մեղադրեց Ադրբեջանի հետ զուգորդված աշխատանք տանելու մեջ

Оставьте комментарий