
Համաշխարհային կինոաստղ Սթիվեն Սիգալը 2016 թվականից Ռուսաստանի քաղաքացիություն ունի և նույնիսկ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության անդամ է։

Սթիվեն Սիգալն ապրիլի 10-ին նշել է իր 70-ամյակը՝ տոնակատարություն կազմակերպելով մոսկովյան լավագույն ռեստորաններից մեկում, քանի որ արդեն հինգ տարի է, ինչ Ռուսաստանի քաղաքացի է։
«Ինձ համար երջանկությունն այն է, որ այսօր բոլորդ ինձ հետ եք՝ իմ ընտանիքն ու ընկերներս, սիրում եմ բոլորիդ, և մենք միասին ենք դժվար պահերին և ուրախ պահերին»,- ասում է Սիգալը ներկաներին։
Կադրերում երևում են Վլադիմիր Սոլովյովը, Տիգրան Քեոսայանը և Մարգարիտա Սիմոնյանը։ Հյուրեր ցանկում են եղել նաև Անատոլի Ցոյը, Վիկտոր Դրոբիշը, Ալեքսեյ Չադովը և այլոք։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սիգալը ոչ մի կերպ չի ցուցադրել իր աստղային կարգավիճակը եւ նույնիսկ ինքն է հյուրասիրել հյուրերին։ Նա նույնիսկ ռեստորանի բեմում կատարել է բլյուզ։

Նշենք , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականի նոյեմբերին հրամանագիր է ստորագրել ամերիկացի դերասանին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Սիգալը ակտիվորեն աջակցում էր Ռուսաստանի Դաշնության ղեկավարի քաղաքականությանը։
2018 թվականին Սիգալը նշանակվել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ ռուս-ամերիկյան հումանիտար հարաբերությունների գծով։ Ավելի ուշ Սթիվեն Սիգալը հայտարարել էր , որ կցանկանար դառնալ Պրիմորսկի երկրամասի նահանգապետ։
http://slim.am/մշակույթ/31541981068518/