Սա միակ իրավական և լեգիտիմ փասթաթուղթն է․ Արցախը ճանաչվել է ՀՀ մաս՝ ըստ 1921 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի

Ո՞ր միջազգային ճանաչված պետական սուբյեկտից են պահանջում Արցախի անկախությունը: Մեր ընթերցողներին առաջարկում եմ մի փոքր տրամաբանել: Եթե մարդիկ ինչ-որ երկրամասի անկախություն են պահանջում, ապա այդ անկախությունը պահանջում են աշխարհում ճանաչված որևէ անկախ պետական սուբյեկտից, այդպես չէ՞: Եվ եթե որևէ երկիր, այդ թվում նաև Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը, ապա ի՞նչ է ստացվում. Այսինքն՝ Արցախը, ըստ այդ պահանջողների, այդ աշխարհում ճանաչված անկախ պետական սուբյեկտի մա՞ս է: Այսինքն՝ ըստ այդ պահանջողների՝ Արցախն Ադրբեջանի մաս է:

Սա միակ իրավական և լեգիտիմ փասթաթուղթն  է․ Արցախը ճանաչվել է ՀՀ մաս՝ ըստ 1921 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի

Արցախը երբեք չի եղել ինքնիշխան և ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջության մաս: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության վարչական միավոր էր: Ադրբեջանական ԽՍՀ-ն միջազգային ճանաչված պետական սուբեկտ չէր: Ընդ որում` անպայման պետք է նշել, որ Ադրբեջանական ներկայիս հանրապետությունն իրեն Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ չի համարում: Ասինքն` Ադրբեջանը ԽՍՀՄ վարչատարածքային սահմաներն իր ներկայիս պետական սահմաներ չի համարում: Այդ դեպքում ո՞ր միջազգային ճանաչված պետական սուբյեկտից են պահանջում Արցախի անկախությունը: Ի դեպ, շատ լավ է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, քանզի Արցախը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության մաս՝ ըստ 1921 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի, որը Հայաստանի արևելյան սահմաններին վերաբերող միջազգային միակ իրավական և լեգիտիմ փասթաթուղթն է:

Սա միակ իրավական և լեգիտիմ փասթաթուղթն  է․ Արցախը ճանաչվել է ՀՀ մաս՝ ըստ 1921 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի

1989-ի դեկտեմբերի 1-ին ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունել: Դրանից հետո՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին անցկացված Արցախի այսպես կոչված անկախության հանրաքվեի միջոցառումն ապօրինի էր և թելադրված Մոսկվայից` Արցախը Հայաստանից պոկված պահելու և Ռուսաստանի համար որպես մանրադրամ ծառայացնելու նպատակով: Իսկ բուն հանրաքվեն մանիպուլյատիվ էր, քանզի բացակայում էր Հայաստանի վերամիավորման մղումը, և Արցախի հայությանը տրված էր ընդամենը երկու ընտրություն` լինել Ադրբեջանի կազմում կամ անկախ:

Սա միակ իրավական և լեգիտիմ փասթաթուղթն  է․ Արցախը ճանաչվել է ՀՀ մաս՝ ըստ 1921 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի

Պարզ է դառնում, որ կեղծ անկախության թեզն առաջ է բերել լևոնտերպետրոսյանական ռուսական գաղութային ադմինիստացիան` կատարելով Մոսկվայի ցուցումը` Կրեմլի համար Արցախը մանրադրամի կարգավիճակում պահելու նպատակով: Եվ լենին-քեմալական այս տարածաշրջանային ճարտարապետությունն է, որ հանգեցրեց 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակությանը: Հայաստանի բոլոր 4 վարչախմբերի այս հակահայ «սովետական Հայաստան» համակարգի առջև ծառայությունը և հանրության կողմից կեղծ արժեքների` Արցախի կեղծ անկախության և Արցախը Հայաստանից մասնատող խորդանիշ դրոշի արժեվորումն էր, որ Հայաստանը բերեց այս վիճակին:

Սա միակ իրավական և լեգիտիմ փասթաթուղթն  է․ Արցախը ճանաչվել է ՀՀ մաս՝ ըստ 1921 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի

1988-ին սկսված հայ ազգի միացման սուրբ պայքարը շեղել են՝ մեզ մցնելով Արցախից առանձնացված «Հայաստանի երորրդ Հանրապետություն» կոչվող գաղութային և կործանիչ համակարգի մեջ: Չկա՛ Հայաստանի երրորդ հանրապետություն, քանզի չի եղել Հայաստանի երկրորդ հանրապետություն: Կա՛ մեկ հանրապետություն, դա Հայաստանի առաջին հանրապետությունից փոխանցված իրավական ժառանգության վրա կառուցվելիք վաղվա միացյալ Հայաստանի Հանրապետությունն է, որին պետք է հասնի հանրության ինքնիշխանության գաղափարով տոգորված հատվածը: Չկա՛ անկախ Արցախ, չկա՛ կեղծ և Հայաստանը կիսող Արցախի դրոշ: Կա մե՛կ Հայաստան, մե՛կ ազգ, մե՛կ դրոշ և մե՛կ լեզու: Արցախը Հայաստան է, և վե՛րջ: Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

https://armbloginfo.ru/սա-միակ-իրավական-և-լեգիտիմ-փասթաթուղթ/

Оставьте комментарий