Ուկրաինայում զոհվել է հայազգի զինվոր

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում զինվորական պարտքը կատարելիս զոհվել է Մոզդոկի շրջանի Նովո-Գեորգիևսկի գյուղի բնակիչ, 22-ամյա Գեորգի Եփրիկյանը։ Այս մասին տեղեկանում ենք КрыляьТV-ի ֆեյսբուքյան էջից։

Ըստ աղբյուրի՝ այսօրվա դրությամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Հյուսիսային Օսիայի 45 զինծառայող է զոհվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

http://medianews.site/333309/

Оставьте комментарий