Որտեղի՞ց նախկին քննիչին 15 միլիոն դոլար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Կոռուպցիայի դեմ անխնա պայքար հայտարարած հեղափոխական իշխանությունը «նախկիների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձրե՞ց։ Ենթադրում եմ, թե ինչու Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը ոչ թե բռնագրավվեց, այլ մաքսային նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից նվիրաբերվեց պետությանը։ Այդ համալիրը 5 միլիարդ դրամով (մոտ 10 միլիոն դոլար) և Հովիկ Աբրահամյանի դղյակը մոտ 5 միլիոն դոլարին համարժեք դրամով գնել է Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը։ Որտեղի՞ց նախկին քննիչին 15 միլիոն դոլար, եթե նա հայտնի գործարար լիներ, բոլորը կիմանային, Հայաստանը փոքր երկիր է։ Եթե Նարեկ Նալբանդյանը ներկա իշխանության հետ սերտ կապ չունենար, երբևէ հյուրանոցային բիզնեսով չզբաղված նորահայտ գործարարն ինչպե՞ս կարող էր լինել «Գոլդեն Փելեսի» աճուրդային վաճառքի միակ մասնակցը և ինքնարժեքից ցածր գնով գնել այդ հյուրանոցային համալիրը։ Հակակոռուպցիոն կոմիտե եք ստեղծել, քննում եք, քննում եք, սակայն դրանից կոռուպցիան չի նվազում»։

https://mamul.am/am/news/236928

Оставьте комментарий