Մակրոնը դիմել է Ֆրանսիայի քաղաքացիներին . «2-րդ փուլը որոշիչ կլինի ամբողջ Եվրոպայի համար»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Ֆրանսիայի և Եվրոպայի համար ներկայիս նախագահական ընտրությունների նշանակության մասին։ Մակրոնը հայտարարությունն է արել ապրիլի 10-ին քվեարկեուց հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես ձեզ կոչ եմ անում միավորվել քաղաքական մեծ շարժման մեջ»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են Փարիզի Վերսալյան դարպասների մոտ գտնվող ցուցահանդեսային կենտրոնում:

«Ես խնդրում եմ բոլոր համաքաղաքացիներին՝ անկախ նրանց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Այն վճռորոշ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար», – հայտարարել է Մակրոնը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել այն թեկնածուներին, ովքեր երկրորդ փուլում արդեն արտահայտվել են նրա օգտին: «Սա վճռորոշ պահ է մեր ազգի ապագայի համար, և ես ուզում եմ ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել Ֆրանսիայի համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է կիրակի՝ ապրիլի 10-ին, իսկ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու։

http://slim.am/աշխարհ/1651149085106508/

Оставьте комментарий