
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային Ֆ-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։ – «Է րմենիհшբեր»

Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։
Հունաստանի արտգործախարար նաև ընդգծել է, որ Թուրքիային Ֆ-16 կոր-ծшնիչների հնարավոր վաճառքի դեպքում. դրանք կարող են օգտագործվել Հունաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, սակայն, Դենդիասը նշել է, որ իրենք ցանկանում են Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցի կարգավիճակում։

Նշենք, որ օրերս ԱՄՆ Պետդեպը նամակ է ուղարկել Կոնգրեսին, որում նշվել էր, որ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային Ֆ-16 կործանիչների վաճառքը համապատասխանելու է ԱՄՆ-ի ազգային անվ-տшնգшյին շահերին և միաժամանակ ծառայելու է ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։
http://slim.am/աշխարհ/47166951065108/