Վճռական ճակատամարտը մոտենում է․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն

Վճռական ճակատամարտը մոտենում է․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն

Վճռական ճակատամարտը մոտենում է․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն

Ռուս եւ ուկրաինացի ռազմա-քաղաքական պատասխանատուները նշում են, որ առաջիկայում տեղի է ունենալու վճռական ճակատամարտը, որն էլ որոշելու է իրադարձությունների հետագա ընթացքը։ Խոսքը Դոնբասի մասին է։ Կիեւի շրջանից նահանջից հետո Ռուսաստանն իր ուժերը կենտրոնացնում է Ուկրաինայի արեւելքի եւ հարավի ուղղությամբ։

Վճռական ճակատամարտը մոտենում է․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն

Կիեւի շրջանից նահանջը Մոսկվան բացատրեց բարի կամքի դրսեւորմամբ, թեեւ ավելի իրական են այն պնդումները, որ ռուսական զորքը նահանջել է խոշոր կորուստների, լիգիստիկ խնդիրների, ռազմական պլանավորման թերությունների պատճառով։ Ուկրաինայի ՊՆ տվյալներով, ռուսական բանակը անձնակազմի մոտ 20 հազար կորուստ ունի, ռուսները տվյալներ չեն հայտնում, սակայն Կրեմլի խոսնակը բրիտանական լրատվամիջոցին խոստովանեց ռուսական բանակի նշանակալի ու ողբերգական կորուստների մասին։

Վճռական ճակատամարտը մոտենում է․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն

Դոնբասում ռուսական զորքի կենտրոնացման եւ վճռական ճակատամարտի հանգամանքը բացատրվում է նաեւ նրանով, որ Պուտինը մտադիր է հաղթանակի շքերթ անցկացնել, եւ անհրաժեշտ է որեւէ նշանակալի հաղթանակ, մասնավորապես՝ Խարկով քաղաքի, Դոնբասի ողջ շրջանի եւ Ուկրաինայի հարավի գրավումը։ Որից հետո, ըստ ռուս փորձագետների, կկնքվի խաղաղություն տարածքների դիմաց համաձայնագիր, որն էլ կներկայացվի որպես հաղթանակ։

Վճռական ճակատամարտը մոտենում է․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն

Մարտերն այս ուղղություններով ինտենսիվացել են։ Պուտինի շտապողականությունը բացատրվում է նաեւ ներքին հանգամանքներով՝ ռուսական հասարակության ներքին լարումը կարող է դրսեւորվել արդեն ներսում, երբ պատժամիջոցների եի պատերազմի հետեւանքները կսկսեն ազդել բնակչության լայն խավերի վրա։ Միեւնույն ժամանակ, Կրեմլին ենթակա քարոզչությամբ դժգոհություն է արտահայտվում «միջանկյալ» ելքի կապակցությամբ, պահանջելով նախնական նպատակների՝ Ուկրաինայի լիակատար վերահսկողության, «դենացիֆիկացիայի» եւ ապառազմականացման իրագործում։ Սա նշանակում է, որ «վճռական ճակատամարտում» անհաջողությունը «ունենալու է ռազմավարական հետեւանքներ, առաջ քաշելով հարեւանների առնվազն ինքնությունը ոչնչացնելու՝ ռուսների էթնիկ առավելության ծայրահեղ ազգայնական նարատիվը իբրեւ գոյատեւելու վերջին միջոց [Եզերք]: Քաղաքացիական օբյեկտների դեմ ռուսական բանակի գործողությունները եւ ուկրաինական ազատագրված բնակավայրերում բացահայտված ռազմական հանցագործությունները դրա վկայությունն են։

Վճռական ճակատամարտը մոտենում է․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն

Այս ֆոնին, ուշագրավ է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դիրքորոշումը։ Ռուսական ներխուժման սկզբում ԱՄՆ-ն Զելենսկիին առաջարկեց էվակուացիա, որը մերժվեց, հետագայում՝ ուկրաինական բանակի դիմադրության եւ ռուսական արշավի «խցանման» պայմաններում ԱՄՆ-ն հայտարարեց պաշտպանական սպառազինության մատակարարումների եւ ֆինանսական օգնության մասին, մտցվեցին պատժամիջոցներ, միաժամանակ Սպիտակ տունը հայտարարեց, որ Պուտինը չպետք է հաղթի։ «Վճռական ճակատամարտից» առաջ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Ուկրաինան հաղթելու է։ Ներկայում քննարկվում է Ուկրաինային հեռահար ու ծանր տեխնիկա մատակարարելու խնդիրը․ այն արդեն սկսել է։

https://armbloginfo.ru/վճռական-ճակատամարտը-մոտենում-է․-ինչ-է/

Оставьте комментарий