ՌԴ քաղաքացիները Երևանում նոր բար են հիմնել . (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահագն Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղկացնում է, որ երեկ ներկա է եղել Երևանում նոր բարի բացմանը , որը բացել են ռուսնեը:

էկոնոմիկայի նախարարը նաև տեսանյութ է հրապարակել բարի համերգային հատվածից:

«Եկել ենք նոր բարի բացմանը` հիմնադիրները ռուս են։» , – գրել է Քերոբյանը:

Տեսանյութը դիտել նյութի ներևի հատվածում.

Նշենք , որ 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250 798 զբոսաշրջիկ։ Իր ֆեյսբուքյան էջում տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով նաև համեմատական տվյալներ այլ տարիների հետ։

Մասնավորապես, Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021-ի առաջին եռամսյակում ՀՀ է եկել 87 131 զբոսաշրջիկ, այսինքն` 163 667 զբոսաշրջիկով ավել մարդ է եկել այս տարի ՀՀ։ Սակայն այս տարվա ցուցանիշը զիջում է նախաքովիդյան` 2019-ի առաջին եռամսյակում ՀՀ եկած զբոսաշրջիկներ թվին։ Այս տարի, ի տարբերություն 2019-ի, 82 352-ով քիչ է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը։

Միաժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամենաշատը հունվար ամսին են զբոսաշրջիկներ եկել ՀՀ (94 339 անձ), իսկ փետրվար և մարտ ամիսների ՀՀ եկածների թիվը հետևյալ պատկերն ունի` 72 262 և 84 197։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Հայաստանը դարձել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների համար պահանջված ուղղություններից մեկը։ Ըստ որոշ տեղեկությունների միայն Ռուսաստանից Հայաստան է ժամանել 170.000 զբոսաշրջիկ:

https://www.facebook.com/watch/?v=1035284237024868

http://slim.am/աշխարհ/610950165018/

Оставьте комментарий