
Առողջ եղիր, ես շատ ունեմ քո կարիքը. քաղցկեղը հաղթահարած Նառայի դստեր հուզիչ շնորհավորանքը՝ մայրիկին
Երգչուհի Նառայի դուստրը, ով բավական հայտնի է ինստագրամյան հարթակում, ինստագրամյան իր էջի սթորի հատվածում լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով մայրիկի ծննդյան օրը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ: Խնամված, կանացի, խելացի ու ուժեղ կնոջ իմ օրինակ: Միշտ եղիր առողջ ու երջանիկ, ես շատ ունեմ քո կարիքը իմ կյանքում»,- գրել է Էլեոնորան:
Նշենք, որ երգչուհու մոտ ծանր հիվանդության մասին միայն վերջերս հայտնի դարձավ: Երգչուհու մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։