«Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի, արևելյան թևում արդեն տեղակայված է մոտ 40.000 զինծառայող». Ստոլտենբերգ

«ՆԱՏՕ-ն իր արևելյան սահմաններում ռազմական ուժերի լայնամասշտաբ տեղակայման պլաններ է մշակում՝ կապված Ռուսաստանի աճող ռազմական ակտիվության հետ»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բրիտանական The Sunday Telegraph թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «հիմնարար վերափոխման» ճանապարհին է, որը տեղի է ունենում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների պատճառով։

«Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի։ Արևելյան թևում արդեն տեղակայված է մոտ 40.000 զինծառայող, ինչը մոտ տասն անգամ ավելի է քան մի քանի ամիս առաջ

Վերջնական որոշումը, թե ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ի խմբավորումը տարածաշրջանում, նախատեսվում է հաստատել այս տարվա հունիսին Մադրիդում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։ Զենքի մատակարարումը կիրականացվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի կարիքները»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

«Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի, արևելյան թևում արդեն տեղակայված է մոտ 40.000 զինծառայող». Ստոլտենբերգ

Оставьте комментарий