Մարդասպան Քադիրովի լավ ախպեր Վանեցյանը, ժողովրդի վրա նռնակ նետող Երանոսյանը, կանանց մահակներով ծեծելու հրաման տվող Օսիպյանը եկել են՝ հայրենիք փրկեն. Վահե Գասպարյան (տեսանյութ)

«Մարդասպան Քադիրովի լավ ախպեր Արթուր Վանեցյանը, հեղափոխական ԱԱԾ-ի նախկին ղեկավարը, որ հետո կաշին փոխեց, դարձավ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ժողովրդի վրա նռնակ նետող Լևոն Երանոսյանը, Մասիսի քաղաքապետը, կանանց մահակներով ծեծելու հրաման տվող ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, էլ ո՞ր մեկին ասես, եկել են ստեղ՝ հայրենիք փրկեն, Արցախ փրկեն»,- անդրադառնալով «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքին, Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

«Երեկ խորհրդանշական ակցիա կազմակերպեցինք ու ներկեցինք՝ ԿԳԲ-ի հրամանով, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայոց եռագույնի վրա նկարած այդ սպիտակ ժապավենը, որի նպատակն էր Արցախը օտարել ՀՀ-ից: Մենք ներկեցինք սպիտակ ժապավենը՝ ասելու համար՝ Արցախը Հայաստան է, ու վերջ»,- շարունակեց նա՝ անդրադառնալով ԱԺԲ աջակիցների կողմից Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշի ներկմանը:

Հիշեցնենք՝ Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում տեղադրել էին ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցները:

https://mamul.am/am/news/236829

Оставьте комментарий