Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում

Այսօր 24 պետություն ՄԱԿ-ում քվեարկել են Ռուսաստաի օգտին և Հայաստանը դրանց թվում չէր։ Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում։ Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը

«Եթե նախկինում Հայաստանը (քվեարկություններով) ամենառուսամետ թոփ-10-ում էր, ապա այսօր կա առնվազն 24 պետություն, որ ավելի ռուսամետ են քվեարկում, քան մենք։

Այսօրվա քվեարկությունը ՌԴ-ին` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու (անդամությունը կասեցնելու) մասին էր և Հայաստանը դրան չմասնակցեց։» , -գրել է Իոաննիսյանը:

Նշենք , որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան րոպեներ առաջ քվեարկել է Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու օգտին։ Որոշմանն աջակցել է երկրների երկու երրորդը։

Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում

Оставьте комментарий