«Կողքից երևի մեկը չի հուշել, որ իր թոռը միայն փաշինյանի օրոք է զոհվել». Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«44-օրյա պատերազմում զոհվածի տատը, որ հրավիրված է եղել կառավարական ամառանոց, ասում է, որ 30 տարի ինքը գնահատված չի եղել, իսկ Փաշինյանի կառավարությունը գնահատում է իրենց։ Կողքից երևի մեկը չի հուշել, որ իր թոռը միայն փաշինյանի օրոք է զոհվել ու նախկինները չէին կարող իրեն հրավիրել զոհերի հարազատների համար կազմակերպված միջոցառման»։

http://www.asekose.am/am/post/koxqic-erei-meke-ci-housel—or-ir-tore-miayn-pasinyani-oroq-e-zohvel-boris-mourazi

Оставьте комментарий