Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի այս հայտարարությունը

Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի այս հայտարարությունը

Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի այս հայտարարությունը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքում Ռուսաստանի կորուստները զգալի են եղել, թեև ոչ մի թիվ չի ներկայացրել։ «Մենք զգալի կորուստներ ունենք, և սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։Միջազգային փորձագետները նշել են, որ սա Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից զգալի կորուստների առաջին ճանաչումն է։ Բայց ավելի մեծ ուշադրություն է գրավել Պեսկովի ենթադրությունը, որ Ուկրաինայում «հատուկ գործողությունը» կարող է ավարտվել շուտով, գուցե մի քանի օրից:

Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի այս հայտարարությունը

Արևմտյան պաշտոնյաները և զինվորականները խոսում են երկարատև պ ատերազմի մասին, որը կարող է տևել նույնիսկ մի քանի տարի: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո ասել է, որ Բրիտանիան «ռուսական զորքերի կողմից ավելի կենտրոնացված հարձակում է տեսնում, Պուտինը փոխել է մարտավարությունը, բայց նրա մտադրությունները մնում են նույնը՝ վերահսկել ամբողջ Ուկրաինան»:

Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի այս հայտարարությունը

Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան փոխել է բանակցությունների պայմանները։ Կիևը պնդում է, որ բանակցությունները շարունակվում են տեսաֆորմատով, սակայն Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել իր ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից։Երեկ Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, և նոր պատժամիջոցներ սահմանվեցին։ Մոսկվայի կառավարությունը պնդում է, որ պատժամիջոցները չեն տապալել ռուսական տնտեսությունը, ավելին, ռուբլին վերադարձել է նախապատերազմական մակարդակին, և Եվրոպան շարունակում է օրական վճարել մոտ 600 միլիոն եվրո ռուսական գազի և նավթի համար։

Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի այս հայտարարությունը

Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի հայտարարությունը, թե «հատուկ գործողությունը» կարող է ավարտվել մի քանի օրից։ Մինչ այս ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ հատուկ գործողության նպատակները գրեթե իրագործված են։ Ռուսաստանը մինչ այժմ կտրել է Ուկրաինան Ազովի ծովից եւ հայտարարում է Դոնբասի վարչական սահմանները վերականգնելու մտադրության մասին։

Ինչո՞վ է պայմանավորված Պեսկովի այս հայտարարությունը

Արդյոք Պեսկովը նկատի ունի, որ եթե Ռուսաստանը գրավի Դոնբասը, եթե Մարիուպոլը հանձնվի, ապա Մոսկվան գոհ կլինի։ Սակայն Ուկրաինայի և Արևմուտքի տրամադրությունները հուշում են, որ նման արդյունքը չի գոհացնի աշխարհին, և Ռուսաստանին նույնիսկ «Դոնբասի ժանգոտ գոտին» չի հասնի:

https://armbloginfo.ru/ինչո՞վ-է-պայմանավորված-պեսկովի-այս-հա/

Оставьте комментарий