Դոկտոր Ռուզիկի 98.000 դոլարանոց պայուսակն ու Օհանյանի «կանսեռվի կոկշնոերով» կահավորած դիրքերը

Ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքին մասնակցել է նաև Սեյրան Օհանյանի կինը Ռուզաննա Խաչատրյանը, ինչի մասին վկայում են նրա ֆեյսբուքյան էջի լուսանկարները։  Ցոփ ու շվայտ իրենց կյանքը սոցցանցային էջերում ի ցույց դնող տիկինը այս անգամ հանրահավաքին ներկայացել է աշխարհահռչակ Hermes բրենդի կոկորդիլոսի մորթով կարմիր պայուսակով։ Վերջինիս գինը 98 հազար դոլար է։ Հաշվի առնելով Օհանյանի տիկնոջ գերթանկարժեք նախասիրությունները՝ կասկածից վեր է, որ պճնամոլ տիկինը կարող էր  իրեն թույլ տալ կրել հայտնի բրենդի պատենտ ապրանքը։   Բացի այդ իրական բրենդի ապրանքների և Խաչատրյանի լուսանկարի պայուսակի նույնականացումը փաստում է, որ դա իսկապես 100 հազար դոլարին հասնող բացառիկ պայուսակներից է։

Թե որտեղից նման կարողություն Սեյրան Օհանյանին, որպեսզի նա հասցնի բավարարել կնոջ շքեղ պահանջմունքները, դժվար չէ կռահել։  Պարզապես պետք է հիշել թե ինչ կահավորում ունեին մարտական դիրքերը Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակներում։  Օհանյանը կնոջը  պայուսակներ  գնելու  գումար դիզելու ժամանակահատվածում մարտական դիրքերում զինվորները  կանսերվաների դատարկ բանկաներ էին  կախում  լարերի վրա, որ դիվերսիաներից մասին  տեղեկանային։ Այդ նույն ընթացքում  Օհանյանի տիկինը Փարիզից գերշքեղ ապրանքներ  էր ձեռք բերել։ Թերևս ամոթալին այն է, որ սյսքանից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Օհանյանը այժմ էլ առանց գետինը մտնելու  դիրքերի կահավորումից, բանակի մարտունակությունից  է խոսում։

Ի դեպ,  հիշյալ պայուսակը  դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի հավաքածուի միակ նմուշը չէ։ Ֆեյսբուքում հրապարակված նախկին լուսանկարներում երևում են Christian Dior, Louis Vuitton և այլ հայտնի բրենդների  մի քանի հազար մինչև տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ աքսեսուարներ։

Դոկտոր Ռուզիկի 98.000 դոլարանոց պայուսակն ու  Օհանյանի «կանսեռվի կոկշնոերով» կահավորած դիրքերը

Оставьте комментарий