Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին

Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 Եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։

Եվրապատգամավորները шհшզшնգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտմшն քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր шգր-եսիվ քաղաքականությանը, անհшպшղ հետ քաշի իր զի-նվшծ ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտ-шնգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվ-տшնգությունն ու բարեկեցությունը։

Անդրադառնալով նամակին ՀՅԴ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց․ «ԵԽ պատգամավորների այս նախաձեռնությունը կարևոր ազդակ է՝ ուղղված ԵՄ գործադիր ղեկավարներին, քանի որ այն Ադրբեջանի վարած քաղաքականությանը տալիս է հստակ գնահատական՝ բնորոշելով որպես էթնիկ զտմшն քաղաքականություն։ Պետք է շարունակենք հետևողական լինել, որպեսզի ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերջ տալու Արցախի հայաթшփմшն սшնձшրձшկ կեցվածքին»։

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին

Оставьте комментарий