Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով»․ Կարին Տոնոյան

«Ադրբեջանի Հանրապետությունը, ի դեմս իրենց նախագահի, միշտ հայտարարում է, որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ․ ես ուզում եմ ասել, որ իրենք ճիշտ են, այո՛, այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա Արցախի Հանրապետություն, հայկական Արցախ, որը գերկարևոր ճիգեր է գործադրում աշխարհին ապացուցելու համար, որ ինքն էլ ինքնորոշման իրավունք ունի»,- այսօր՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Մենք պարտավոր ենք պաշտպանելու Արցախի այդ իրավունքը և պարտադրել իշխանությանը, որ ճանաչեն Արցախի ինքնուրույնությունը։ Սա կլինի այն քայլը, որով մենք հնարավորություն կտանք սերունդներին ապագայում պայքարելու Արցախի համար»,- նշեց նա։

«Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով։ Հարյուրավոր ազգեր ու երկրներ կրել են հարյուրավոր պատերազմներ, բայց նորից ոտքի են կանգնել և հասել են շատ ավելիին, քան մինչև պատերազմն են ունեցել»,- ասաց Տոնոյանը։

https://mamul.am/am/news/236566

Оставьте комментарий