Նիկոլականներից մեկը չի հարցնելու՝ եթե Ալիևը մահացել է, Նիկոլը Բրյուսելում ո՞ւմ հետ է հանդիպելու այսօր․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ալիևի հետ հանդիպումից առաջ նիկոլական ԶԼՄ-ն հերթական անգամ սպանել է Ալիևին։     Նիկոլ Անհողին սպասարկող ԶԼՄ-ներից մեկը Բրուսելում Նիկոլ-Ալիև հանդպիպումից մեկ օր առաջ տեսանյութ է հրապարակել և հերթական անգամ «մահացրել» Ադրբեջանի բռնապետին…     Նշեմ, որ սույն ԶԼՄ-ն, որն ամենօրյա ռեժիմով «անասնակերի» նոր չափաբաժիններով է կերակրում Նիկոլին երկրպագողներին, բացարձակ չի թաքցնում, որ ծաղրում և հեգնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սատարող զանգվածին, քանի որ ամեն շաբաթ սպանում է Ալիևին, Մեհրիբանին, Էրդողանին, հետ է վերադարձում Նախիջևանը, Կարսը, Արարատը, համաշխարհային պատերազմներ է սանձազերծում և այլ հիմարություններ բարձրաձայնում ու որևէ մեկն այդ զանգվածից չի վիրավորվում, որ նրան մշտապես խաբում են… Ավելին, այդ նույն զանգվածը դա աջուձախ ցիտում ու ուրախանում է, որ ունի Նիկոլի պես «հպարտ և հզոր valcapet»…     Հիմա Նիկոլին երկրպագող և այս ԶԼՄ-ն դիտող նիկոլականներից գոնե մեկը չի հարցնելու՝ եթե Ալիևը մահացել է, ապա Նիկոլը Բրյուսելում ո՞ւմ հետ է հանդիպելու այսօր…»։

https://mamul.am/am/news/236554

Оставьте комментарий