Թուրք հայտնի գլխարկ կարողը խոստովանել է , որ իր վարպետը Հայ է եղել

Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևшվորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ: – «Է րմենիհшբեր»:

Գլխակագործությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացի 75-ամյա Իհսան Թաթուն Թուրքիայի հեռուստտեսությանը տված հարցազրույցում պատմել է, որ այդ արհեստը սովորել է հայ վարպետ Ավադիսից (Ավետիս-խմբ․)։

Թաթուի խոսքով՝ նա 13 տարեկանից է սկսել պատրաստել գլխարկներ։ Թուրք վարպետը նշել է, որ չնայած իր արհեստը ոչնչացման վտանգի եզրին է, բայց դեռ շարունակում է աշխատել։ Նա պատմել է, որ նախկինում Թուրքիայում կար գլխարկ պատրաստող 26 վարպետ, իսկ հիմա մնացել են միայն երկու հոգի։

Անդրադառնալով գլխարկների ձևավորման աշխատանքներին՝ վարպետ Թաթուն ասել է, որ ձեռագործության հարցում նախկինում համագործակցում էր հայ կանանց հետ։

«Նրանք գլխարկների վրա աշխատելուց հետո, կրկին ուղարկում էին ինձ, ես էլ արդուկում և վաճառում էի։ Հիմա եթե գործ լինի, օրական կարող եմ 10 գլխարկ կшրել, բայց դե գործ չկա»,- տրտնջшցել է թուրք վարպետը։

Թուրք հայտնի գլխարկ կարողը խոստովանել է , որ իր վարպետը Հայ է եղել

Оставьте комментарий