ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովը Ադրբեջանին շատ կոշտ զգուշացրեց. «Մենք այլևս թույլ չենք տա ձեզ , լսեցի՞ք , այլևս»

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Վիտալի Միլոնովը Ադրբեջանին մեղադրել է Արցախում հրադադարի վերաբերյալ իրենց կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ , անվանելով այն «Հարված Ռուսաստանի թիկունքին»։

«Ադրբեջանն այսօր անկայունության օջախ է։ Նրանց զինվորներն են, որ անընդհատ սադրում են։ Հենց նրանց զինվորներն են անընդհատ խախտում հրադադարի ռեժիմը»,- ասել է Միլոնովը։ – «Ինֆnտեկш 24»

Միլոնովը կարծում է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի երկիր, հրահրում է Ադրբեջանին։

«Մի լսեք Անկարայի սև զանգերը, Դուք արդեն նրանց հետ համաձայնել եք։ Իսկ ի՞նչ տարբերություն ձեզ համար Հայի թե ռուսի արյունը , տարբերություն ունի՞ , իհարկե ոչ»,- ասել է Միլոնովը։

Միլոնովը նաև դիմել է Բաքվում ապրող «նորմալ մարդկանց».

«Մենք ձեզ թույլ չենք տա ոչնչացնել հին Արցախում ապրող մարդկանց: Դա սխալ է և անմարդկային։ Եվ ամեն անգամ երբ ուզենաք վերսկսել հայ ժողովրդի ցեղասպանությունը, իմացեք, որ մենք այլեւս թույլ չենք տա հայ ժողովրդի ցեղասպանությունը։ 1915 թվականին արդեն միլիոնավոր անմեղ մարդիկ դարձել են ձր զոհը ցեղասպանության։ Հիտլերը շատ հուզված էր այդ իրադարձությունից և ոգեշնչված էր 1915 թվականի ցեղասպանությունից։ Իսկ մենք դա այլևս թույլ չենք տա»,- ասել է Միլոնովը՝ հավելելով, որ Ռուսաստանն այլևս պատերազմ թույլ չի տա Կովկասում։

ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովը Ադրբեջանին շատ կոշտ զգուշացրեց. «Մենք այլևս թույլ չենք տա ձեզ , լսեցի՞ք , այլևս»

Оставьте комментарий