Հայերից «ազատագրվելու» կծկումները դ աժան երանգներ են ստանում․ Ուկրաինայում դաժան պ ատերազմը էլ ավելի է բացում դրա խորքային շերտերը

Հայաստանի ռուսանպաստ շրջանակներն ընդունեցին, որ Արցախում «ռուս խաղաղապահներին չի հաջողվում» ելման դիրքեր վերադարձնել Բաքվի ստորաբաժանումները։ Չի՞ հաջողվում, թե չեն ցանկանում՝ այդ գիտակցումն էլ միգուցե կգա, երբ ամեն ինչ ավարտված լինի։ Արդյունքի տեսակետից էական չէ, թեեւ «չի հաջողվում» վարկածը հոգեհարազատ է մեծամասնությանը՝ դարավոր պատկերացումների, համոզմունքների ու բարդույթների խնդիր է, դրանցից հրաժարումը՝ հոգեբանական ծ անր տրավմա։

Հայերից «ազատագրվելու» կծկումները դ աժան երանգներ են ստանում․ Ուկրաինայում դաժան պ ատերազմը էլ ավելի է բացում դրա խորքային շերտերը

Կարո՞ղ էր Ռուսաստանը թույլ չտալ 2020-ի պ ատերազմը։ Նույնիսկ երդվյալ ռուսանպաստներն են ընդունում, որ կարող էր։ Իսկ ինչո՞ւ թույլ տվեց՝ ահա այստեղ սկսվում է ներազգային պրիմիտիվ-կենցաղային «բանավեճը» պատճառահետեւանքային կապերի շուրջ։ Սա նույն բարդույթների շարունակությունն է, որն ակտիվ սնուցվում է մոսկովյան կենտրոններից՝ հայ հանրությանը նման «բանավեճերի» շրջանակներում պահելու համար։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ են ՌԴ առաջին դեմքերը հայտարարություններ ու բացահայտումներ անում, որոնք հակասում են իրենց իսկ ձեւավորած քարոզչական կաղապարներին, եւ մեղադրում միայն հայերին։ Խնդիրն անկասկած միայն այն չէ, որպեսզի հետո ասեն՝ մենք ձեզ զգուշացնում էինք։ Իսկ գուցե նպատակն այն է, որ հայերը «բա՞ց թողնեն» իրենց, չշարունակե՞ն քաշել անդունդը։

Հայերից «ազատագրվելու» կծկումները դ աժան երանգներ են ստանում․ Ուկրաինայում դաժան պ ատերազմը էլ ավելի է բացում դրա խորքային շերտերը

Միջազգային փորձագիտական շրջանակներում ընդունված կարծիք կա, որ Ռուսաստանը որպես պետություն ձախողվեց 2020-ի աշնանը Հայաստանի դեմ ռ ազմարշավով, եւ իրավիճակը չփրկեց նույնիսկ թուրքերի հետ «սիներգիան»։ Ուկրաինայում դ աժան պ шտերազմը նույն պատմական-քաղաքական ընթացքի շարունակությունն է, որն ավելի է բացում դրա խորքային շերտերը։ Հայերից «ազատագրվելու» ռուսական ձգտումներն անկասկած տեղային բնույթ չունեն, ընդ որում՝ այս պարագային շահագրգռությունը միայն ռուսներինը չէ։

https://armbloginfo.ru/հայերից-ազատագրվելու-կծկումները-դ/

Оставьте комментарий