
Նրանց մեջ կենդանացել է ցեղաս պանի ոգին, իսկ աշխարհը լուռ հետևում է. Վալերի Բուայեն՝ ադրբեջանական ագրեսիայի մասին

Արցախի Փառուխ հայկական գյուղի շրջակայքը արդեն 10-րդ օրն է՝ ապօրինաբար օկուպացված է Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ֆրանսիական «Լե Ֆիգարո» հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն:«Հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռևս իրենց տնից հեռու են ապրում: Իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը», -Թվիթերում գրել է Բյուսոն:

Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն իր հերթին այս գրառման առնչությամբ հիշեցրել է, որ 2020 թվականի լայնածավալ ա գրեսիայի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ՝ թուրքական ռումբերի, սպիտակ ֆոսֆորի և անօդաչուների միջոցով կ ոտորածի է ենթարկել Արցախի հայերին:

«Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին: Իսկ աշխարհը լուռ հետևում է առանց որևէ բան անելու: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերության մթնոլորտում», – Թվիթերում գրել է Բուայեն:
https://armbloginfo.ru/նրանց-մեջ-կենդանացել-է-ցեղաս-պանի-ոգին/