Այոոոոոոո .Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4:3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզի համար, իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ։

55 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի նկատմամբ:

Հիշեցնենք, Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին, ապա 1/8 եզրփակիչում առավելության էր հասել Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում համառ պայքարում 6-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին:

http://slim.am/աշխարհ/61540950135018/

Оставьте комментарий