Ղազախստանն ու Աբխազիան ընտրեցին. Ի՞նչ ճանապաչհ կընտրի Հայաստանը

Ղազախստանն ու Աբխազիան ընտրեցին. Ի՞նչ ճանապաչհ կընտրի Հայաստանը

Ղազախստանն ու Աբխազիան ընտրեցին. Ի՞նչ ճանապաչհ կընտրի Հայաստանը

Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան հայտարարել է, որ Ղազախստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Ղրիմը եւ Դոնբասը որպես ռուսական և հավատարիմ կմնա այդ հարցերում ՄԱԿ-ի որոշումներին։ Նա ասել է, որ «Ռուսաստանը կցանկանար, որ մենք ավելի շատ լինենք իր կողքին», Ղազախստանը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ եւ ԵՏՄ դաշինքների անդամ է, սակայն դա չի վերաբերում կոնկրետ Ուկրաինայի հետ կապված իրավիճակին։ Պաշտոնյան արեւմտյան երկրներին հավաստիացրել է նաեւ, որ «Ղազախստանը չի լինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու գործիք»։

Ղազախստանն ու Աբխազիան ընտրեցին. Ի՞նչ ճանապաչհ կընտրի Հայաստանը

Հունվարին Ղազախստանում հայտնի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը ՀԱՊԿ ցուցանակի տակ զորք մտցրեց Ղազախստան։ Ռուսաստանում Ղազախստանի «դենացիֆիկացիայի» եւ հյուսիսային տարածքները ՌԴ-ին միացնելու կոչեր էին հնչում, իսկ հայ փորձագետները դա ներկայացրին որպես «Թուրանին Ռուսաստանի հասցրած ծանր հարված»։ Սակայն Չինաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ նախագահ Տոկաեւի պահանջով ռուսական զորքը նույնքան արագ դուրս բերվեց Ղազախստանից։

Ղազախստանն ու Աբխազիան ընտրեցին. Ի՞նչ ճանապաչհ կընտրի Հայաստանը

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան ողջունել է Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու ցանկությունը, սակայն հայտարարել է, որ մտադիր չէ միանալ Ռուսաստանին։ «Նախ, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և հասարակության մեջ չկան այդպիսի տրամադրություններ։ Անկախության համար մենք ծանր գին ենք վճարել, սա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, ուստի մեր քաղաքական և հասարակական շրջանակներում այս հարցը չի քննարկվում։ Ես Աբխազիայում այդպիսի քաղաքական ուժ չգիտեմ, կուսակցություններ կամ հասարակական շարժումներ, որոնք ելնեն նման հնարավորությունից՝ անկախությունից հրաժարվելուց։ Այդպիսի քաղաքական ուժեր չկան», ասել է նա։

Ղազախստանն ու Աբխազիան ընտրեցին. Ի՞նչ ճանապաչհ կընտրի Հայաստանը

Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմում ընդունելի է միայն հաղթանակը, բայց Կիևը չի գնա տարածքային զիջումների հանուն խաղաղության, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Բացի հաղթանակից, ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի որևէ արդյունք։ Մենք մեր տարածքով առևտուր չենք անում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում», ասել է նա։

Ղազախստանն ու Աբխազիան ընտրեցին. Ի՞նչ ճանապաչհ կընտրի Հայաստանը

Ձեւավորվող աշխարհակարգում պետություններն ընտրում են իրենց ճանապարհը եւ հայտ են ներկայացնում։ Իսկ ի՞նչ են ուզում հայ հասարակությունն ու այսպես կոչված քաղաքական ուժերը, հանրային ակտիվ խմբերը։ Թվում էր՝ 44-օրյա պ ատերազմում ռուս-թուրքական ողնաշարը ջարդած հազարավոր նահատակների սխրանքը ազգային համախմբման, վերելքի սկիզբ կդառնար՝ ժամանակավոր նահանջը շրջելու համար։ Փոխարենը՝ խորհրդարանում, մամուլում, տարբեր հարթակներում ողորմելի «բանավեճեր» են, ինքնիշխանություն, ազգային իրավունքներ ու պահանջներ եզրերը գրեթե չքվել են կամ այլասերվել անհնարինության աստիճան՝ հարմարեցվելով թշնամական տանդեմի պարտադրած շրջանակներին։

https://armbloginfo.ru/ղազախստանն-ու-աբխազիան-ընտրեցին-ի՞նչ/

Оставьте комментарий