«Թշնամու քարոզչական միջոցները վերցրել են տեսանյութը, վրան գրել իրենց ցանկալի տեքստը»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ էին հրապարակել, թե իբրև իրենք Ստեփանակերտում ազատ շրջում են, մի հատ էլ մեքենայից նկարել են քաղաքը։ Դա շատ հայերի մոտ վախ և խուճապ էր առաջացրել։

Ես նշել էի, որ դա միանշանակ ադրբեջանցիների նկարածը չէ։ Եվ մեր հայրենակիցների շնորհիվ հնարավոր եղավ պարզել, որ իրականում տվյալ տեսանյութը նկարել է Արցախի տեղեկատվական շտաբը ավելի վաղ։ Թշնամու քարոզչական միջոցները վերցրել են տեսանյութը, վրան գրել իրենց ցանկալի տեքստը և տարածել։

Այս բացահայտումը ևս մեկ ապացույց է, որ չպետք է որևէ կերպ վերաբերվել թշնամու հրապարակած տեղեկություններին և պետք չի թշնամու ստերից խուճապի մատնվել»։


http://www.asekose.am/am/post/tsnamou-qarozcakan-mijocnere-vercrel-en-tesanyoute—vran-grel-irenc-cankali-teqste

Оставьте комментарий