
Արևմուտքի պատժшմիջոցները Ռուսաստանի դեմ, որոնք սահմանվել են Ուկրաինայում գործողությունների համար, խnչընդոտում են Թուրքիայում 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայանի կառուցմանը, այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

Խnչընդnտը հիմնականում հանդիսանում է մասերի մատակարարումը, ինչը և ստիպում է հետաձգել նախագիծը, որն ակնկալում է, որ բավարարել Թուրքիայի էներգետիկ կարիքների մոտ 10 տոկոսը: Պաշտոնյաներից մեկն հայտնլ է , որ կայանի չորս ռեակտորներից միայն մեկն է գործարկվելու մինչև 2023 թվականը՝ երկրի հարյուրամյակին նվիրվծ միջոցառումների շարքում: Նշենք , որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարին հայտարարլ էր, որ հաջորդ տարի երկու ռեակտորները միանալու են ցանցին , որը անհնարին է արդեն։
Անկարան և Մոսկվան քննարկունմ են պոտենցիալ խնդիրներ, ինչպիսիք են սարքավորումների ձեռքբերումը, որոնք պետք է ապահովվեն երրորդ երկրներից կապալառուի՝ Ռուսաստանի պետական վերահսկողության տակ գտնվող «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից, ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որն անմիջականորեն մասնակցում է շինարարությանը:

«Ռոսատոմ»-ը հայտնել է, որ գործարանի համար սարքավորումների արտադրությունն ու առաքումը կատարվում է ըստ ժամանակացույցի: Ծրագիրը ֆինանսավորվում է ռուսական «Սբերբանկ»-ի կողմից, որի նկատմամբ ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժшմիջոցներ են կիրառել:
Ռուսաստանի դեմ պատժшմիջոցները խnչընդnտում են Թուրքիայում 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայանի կառուցմանը