Պատերազմի 37-րդ օրը ռուսները դուրս են բերում իրենց զինտեխնիկան ու ավարը Կիևի մարզից

Ռուսաստանը մասամբ դուրս է բերում իր ստորաբաժանումները, որոնք մասնակցում էին Կիևի վրա հարձակմանը, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան զեկույցում։

«Շարունակվում է ռուսական զորքերի ստորաբաժանումների մասնակի դուրսբերումը Կիևի շրջանի հյուսիսից դեպի Բելառուսի Հանրապետության հետ պետական ​​սահման։ Արձանագրվում է տարբեր քանակության շարասյունակների տեղաշարժ»,- գրում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականները ռուսներին մեղադրում են կողոպուտի և թալանի մեջ։ «Շարասյուները ներառում են նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցներ (բեռնատարներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, մեքենաներ), որոնք գողացել են ռուս զավթիչները տարածքների ժամանակավոր օկուպացիայի ժամանակ։ Բացի այդ, հակառակորդը իրականացնում է թալանված գույքի տեղափոխում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ օկուպացված տարածքներում ռուսները շարունակում են «անօրինական գործողությունները՝ սահմանափակելով խաղաղ բնակչության տեղաշարժը, օգտագործում են տեղի բնակիչների տներն ու բնակարաններն անձնակազմին տեղավորելու համար՝ պատանդ պահելով տեղի բնակիչներին և ակտիվիստներին»։

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հակառակորդի յոթ գրոհ է հետ մղվել. «Մեր զինվորները ոչնչացրել են 3 տանկ, 2 զրահափոխադրիչ, 2 մեքենա և 2 հրետանային համակարգ։ Խոցվել է նաև «Օռլան-10» տեսակի անօդաչու թռչող սարք»,- ասվում է զեկույցում։

Պատերազմի 37-րդ օրը ռուսները դուրս են բերում իրենց զինտեխնիկան ու ավարը Կիևի մարզից

Оставьте комментарий