
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվ-տшնգության ծառայությունը վերջին զգուշացումն է տվել ռուսական այն լրատվամիջոցներին և կայքերին, որոնք տեղեկատվություն են տարածում Ադրբեջանի շահերի դեմ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Եթե այդ լրատվամիջոցները և կայքերը հրապարակեն Ադրբեջանի շահերի, տարածքային ամբողջականության և օրենսդրության դեմ ուղղված տեղեկատվություն, ապա այդ կայքերի գործունեության հետ կապված կարող են ձեռնարկվել համապատասխան խիuտ միջոցներ:», – ասել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվ-տшնգnւթյան ծառայությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն արգելшփшկել էր Ալիևի ընտանիքին պատկանող «Հшքին шզ» , «Մինվшլ шզ» և «Օխnւ шզ» լրատվամիջոցները:

Ռուսական կողմը նաև հայտարարել է , որ ադրբեջանական լրտվամիջոցները կեղծ լուրեր են տարածում ի օգուտ Ուկրաինայի և հակառուսական քարոզչությամբ զբաղվում:
http://slim.am/աշխարհ/165419085165018-2/