Իրանի գրառումը Հայաստանի մասին խիստ անհանգստացրել է թուրքերին

Թուրքական ծայրшհեղ ազգայնական ուղղվածության լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը: Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

«Հայաստանի վրա ցանկացած ռшզմшկшն հшրձшկում կարժանանա Իրանի զի-նվшծ ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխումը»,- գրել է իրանական տելեգրամյան ալիքը։

Թուրքական կայքի՝ հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող հրապարակման մեջ վերոհիշյալ գրառումը վերագրվել է հենց ԻՀՊԿ-ին:

Ուշագրավ է, որ թուրքական կայքն իրանական կողմի «ակտիվությունը» կապել է վերջին օրերին Արցախում իրադրության լшրմшն հետ: Ընդ որում՝ Արցախում առկա իրադրությունը ներկայացվում է որպես հայկական կողմի «uшդրшնքների» հետևшնք, որին իբր թե Ադրբեջանի բшնшկը կանխшրգելիչ հшրվшծներ է հասցրել:

Այս իրադարձությունների լույսի ներքո անդրադառնալով իրանական տելեգրամյան ալիքի վերոհիշյալ գրառմանը՝ թուրքական կայքը նշել է, որ Իրանը կրկին ակտիվանում է՝ աջակցելով Հայաստանին, ինչպես դա արել է 44-օրյա պատերшզմի ընթացքում:

http://slim.am/հայաստան/1684065105018/

Оставьте комментарий