
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, թե բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և մեկը՝ հարավային ուղղությամբ:
Սակայն ըստ մեր տեղեկությունների Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են միայն Փառուխ գյուղից, իսկ գյուղի շրջակայքում դեռ դիրքավորված են ադրբեջանցի զինվորականները, և ոչ բոլորն են վերադարձել ելման դիրքեր, ինչն էլ ավելի խորը կասկածներ է հարուցում, որ այս ամենը շատ ավելի վաղ պլանավորված և համատեղ իրականացված օպերացիա էր։
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որբ ՌԴ խաղաղապահների Արցախում տեղակայվեցին, խաղաղապահենրի պատասխանատվության գոտում նույն սցենարով Ադրբեջանի կողմից բռնազավթվեցին նաև Խծաբերդ-Հին Թաղեր գյուղերի տարածքներները, որն այդեպս էլ չազատագրվեց ադրբեջանցիներից։
Փառուխում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումի մի մասը, մնացածը դեռ տեղում են, դիքավորված