
Նախորդ գիշեր թուրքական Թեքիրդաղ քաղաք է ժամանել , որտեղ արտադրվում են «Բայրաքթար ՏԲ2» հшրվшծшյին անօդաչու թռչող սարքերը , Ուկրաինական «ԱՆ-124» ռшզմшտրшնսպորտային ինքնաթիռը , փորձելով տեղափոխել Լեհաստանի Ժեշով քաղաք «Բայրաքթար ՏԲ2» հшրվшծшյին անօդաչուների նոր խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «Ավիա Պրոն»:

Ըստ ներկայացված տվյալների՝ Բուլղարիան և Ռումինիան հրաժարվել են ուկրաինական «ԱՆ-124»-ին տրամադրել իրենց օդային տարածքը։
«Երեկ գիշերը ուկրաինական ծանր տրանսպորտային «ԱՆ-124» ինքնաթիռը թուրքական Թեքիրդաղ-Չորլու օդանավակայանից թռավ դեպի Ուկրաինա։ Թուրքիայի այդ օդանավակայանը հայտնի է նրանով, որ այնտեղից հիմնականում Ուկրաինա էին մատակարարվում «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու սարքերը։ Հետաքրքիր է, որ Բուլղարիան և Ռումինիան չցանկացան մասնակցել դրան և այդ ինքնաթիռն իրենց օդային տարածքով թռչելու թույլտվություն չեն տրամադրել», – ասվում է հաղորդագրության մեջ:
