
Գործիք չդառնանք հայեր. Ռուսները փորձեցին նախկինի պես խաղեր խաղալ, բայց. Արա Արայանի ուշագրավ գրառումը

Արա Արայանը գրում է. Ավելի մանրամասնեմ իրավիճակը:Փառուխի իրավիճակը առաջինը չէ: Նման դեպքեր շատ ենք տեսել, քանի քանի գյուղ ու բնակավայր են ռուսները հանձնել ազերիներին, »ռուսերեն խոսող» զինվորականներ են մեր տղերքին զինաթափել տարել գ երի հանձնել ազերիներին: Բոլոր դեպքերում տեսել ենք, որ ռուսական կողմը չի արձագանքում: Ամերիկան ու Եվրոպան հաճախ կոշտ չեն արտահայտվել, բայց գոնե մեզ չեն վնասել:Փարուխի դեպքերին առաջինը արձագանքեցին հենց Արևմուտքից, և դա արեցին բավականին հստակ, դատապարտելով Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը:

Ռուսները փորձեցին նախկինի պես խաղեր խաղալ, Շոյգուն ու Պուծինը զանգեցին, մինչ այդ Զախարովան էր ավանդական տխմար հայտարարություններ անում: Իսկ Արևմուտքից շարունակվում են ամենա բարձր մակարդակի հայտարարությունները և շեշտվում է Մինսկի խմբի դերը:Ռուսներն ու ազերիները հասկանալով, որ հին խաղերը էլ չեն աշխատում, այժմ սկսեցին իրար դեմ »կոշտ» հայտարարություններ անել, հակադրվելու կեղծ իմիտացիա անել: Որովհետև Արևմուտքի աշխաուժանալով Արցախի հարցը տեղափոխվում է ուրիշ հարթակ և դա Ալիևի ու Պուծինի կամքից կախված չէ, Ուկրաինան վկա:Որպեսզի վիժեցնեն Արևմուտքի ջանքերն ու մտադրությունները, ռուսներն ու ազերիները գուցե սրեն միմյանց դեմ հարաբերությունները, զինված բախումների գնան, Ղարաբաղում »երկրորդ» ճակատ բացելով հայերին ներգրավեն այդ ավանտյուրայի մեջ և հարցը լուծեն իրար մեջ, ինչպես 44 օրյա պ ատերազմի ժամանակ արեցին դա:

Հայերը ոչ մի կերպ չպետք է մասնակցեն այս բեմադրությանը: Ռուսները այդքան հայկական տարածքներ հանձնել են, թող իրենք էլ վերադարձնեն: Նման բան երբեք պատմության մեջ չի եղել, այժմ նույնպես չի լինի: Գործիք չդառնանք հայեր: Համբերենք, աշխարհը փոխվում է մեր օգտին, առանց կրակոցի վերադարձնելու են մեր տարածքները:
https://armbloginfo.ru/գործիք-չդառնանք-հայեր-ռուսները-փորձե/