«Վերջ այլևս իմաստ չկա» . Զելենսկիի նամակը Ֆրանսիային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին իր լայնամասշտաբ ներխուժմամբ Ուկրաինա, հատել է «երկխոսություն» բառի իմաստը, գրում է «Էռ Բե Կա Ուկրաինան»-ն՝ վկայակոչելով Զելենսկու դիմումը Ֆրանսիայի խորհրդարանին։

«Երբ նորմանդական ձևաչափով բանակցությունները, որոնց կողմերից մեկը Ռուսաստանն էր, արդյունք տվեցին, հույս կար, որ Կրեմլի հետ երկխոսությունը կօգնի լուծել հակամարտությունը։ Նորմանդական ձևաչափով չորս երկիր կար, բայց նրանց միջոցով ներկայացված էր ամբողջ աշխարհը։ Ինչ-որ մեկը աջակցում էր , ինչ-որ մեկը փորձում էր ձգձգել գործընթացը, ինչ-որ մեկն էլ ուզում էր ամեն ինչ խաթարել, բայց կարևորը թվում էր , որ աշխարհը միշտ ներկա է այդ սեղանի մոտ։ Եվ երբ բանակցություններն արդյունք տվեցին, դա նման էր մաքուր օդի, հույսի նման, որ Ռուսաստանի հետ զրույցը կարող է օգնել, որ Ռուսաստանի ղեկավարությանը կարելի է համոզել խոսքերով, որպեսզի Մոսկվան ընտրի խաղաղությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ փետրվարի 24-ին Ռուսաստանը ջնջել է բոլոր ջանքերը, որոնք ձեռք են բերվել Նորմանդիայում:

«Երկխոսություն բառի իմաստը խաչվեց, ամեն ինչ ռմբակոծվեց ռուսական զորքերի կողմից։ Ճշմարտությունը գրասենյակներում չգտնվեց, ուստի այժմ այն ​​պետք է փնտրել մարտի դաշտում։» , – ասել է Զելենսկին:

http://slim.am/աշխարհ/4651981062102108/

Оставьте комментарий