Թուրքիան դառնում է նոր գլխացավանքների պատճառ․ Ահա թե ինչու Էրդողանը դեմ չի գնում խորտшկվող Ռուսաստանին

Թուրքիան ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման տակ չի քննարկում Ս-400 համակարգերից հրաժարվելու մասին նրանց առաջարկը։ Այս մասին «Известия»-ին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։ «Սա մեզ համար քննարկման առարկա չէ: Մենք նախկինում քննարկել ենք այդ հարցը, իսկ հիմա մենք պարզապես շարունակում ենք համագործակցել Ռուսաստանի հետ: Ս-400-ից հրաժարումն այսօր նույնիսկ չի քննարկվում», – ընդգծել է պաշտոնյան:

Թուրքիան դառնում է նոր գլխացավանքների պատճառ․ Ահա թե ինչու Էրդողանը դեմ չի գնում խորտшկվող Ռուսաստանին

Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ էին արել թուրքերին Ուկրաինա ուղարկել Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: Իր հերթին Վաշինգտոնն Անկարային խոստացել էր Թուրքիային վերադարձնել Ֆ-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրին և չեղարկել նրա հանդեպ պատժամիջոցները:Հիշեցնեմ, 2021 թ-ի գարնանը ԱՄՆ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ էր կիրառել տվյալ նախարարության հանդեպ. ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և չորս թուրք անձինք։Եթե «Известия»-ի տեղեկությունները ճշմարիտ են, ապա Թուրքիան ավելի կխորացնի այն անջրպետը, որն առկա է թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին տարիների ընթացքում:

Թուրքիան դառնում է նոր գլխացավանքների պատճառ․ Ահա թե ինչու Էրդողանը դեմ չի գնում խորտшկվող Ռուսաստանին

Թուրքիան, որը ժամանակին ԱՄՆ-ի համար ուներ ԽՍՀՄ-ի հանդեպ բուֆերի կարգավիճակ, այսօր կորցրել է այդ դերը և Թուրքիան դառնում է նոր գլխացավանքների պատճառ` Ռուսաստանի հետ իր սիրախաղով և ժողովրդավարության դեմ Անկարայից եկող վտանգներով:Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան, որ դեմ չի գնում խորտակվող Ռուսաստանին: Օրերս պարզ դարձավ, որ Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Կիմի հետ։ Կողմերը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և ռուս խաղաղապահների գործունեության պայմանները։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղից «զինված հայկական կազմավորումների» դուրսբերման հարցը։

Թուրքիան դառնում է նոր գլխացավանքների պատճառ․ Ահա թե ինչու Էրդողանը դեմ չի գնում խորտшկվող Ռուսաստանին

Դրան գումարենք, որ ըստ Ուկրաինայի Գլխավոր շտաբի, Հայաստանի 102-րդ ռազմաբազայից Ուկրաինա են տեղափոխել մի քանի ստորաբաժանումներ: Իսկ որոշ ռուս ռազմական վերլուծաբաներ պնդում են, որ Արցախում տեղակայված խաղաղապահների մի որոշ մաս նույնպես տեղափոխվել է Ուկրաինա: Սա նշանակում է՝ Ռուսաստանը լքում է Հարավային Կովկասը` իր դիրքերը զիջելով Թուրքիային՝ նկատի ունենալով այն փաստը, որ ապագայում ռուսական գործոնի վերադարձի դեպքում տարածաշրջանային վերահսկողությունը Թուրքիայից հետ ստանալն ավելի հեշտ կլինի, քան` Արևմուտքից: Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար առկա են ինչպես մեծ վտանգներ, այնպես էլ դրական միտումներ այս աշխարհաքաղաքական թոհուբոհում: Հայաստանը, պոկվելով թուրք-ռուսական փակուղուց, հնարավորություն կունենա, միանալով քաղաքակիրթ պետություններին, պաշտպանել իր ազգային-պետական շահերը:

Թուրքիան դառնում է նոր գլխացավանքների պատճառ․ Ահա թե ինչու Էրդողանը դեմ չի գնում խորտшկվող Ռուսաստանին

Սակայն այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ազգային կառավարության կարիք ունի, քանզի գաղութային ներկա իշխանությունները և տիտղոսային ընդդիմությունը ծառայում են Հայաստանի շահերին հակոտնյա` ռուս-թուրքական շահերին: Հայությունը պետք է իր խոսքն ասի Երևանի փողոցներում՝ աշխարհին իմաց տալով, որ Հայաստանում առկա է դեպի ինքնիշխանություն ձգտող հանրություն: Սույն թվականի ապրիլի 9-ին` ժ. 15:00-ին, հավաքվենք Երևանի Ազատության հրապարակում և քաղաքական աշխարհին ապացուցենք, որ հայությունն ունակ է ունենալ ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:lragir.am

https://armbloginfo.ru/թուրքիան-դառնում-է-նոր-գլխացավանքներ/

Оставьте комментарий